image

Հարսանեկան զգեստ, Ախալցխա, 1905թ. Պատմում է թոռնուհին

Հարսանեկան զգեստ, Ախալցխա, 1905թ. Պատմում է թոռնուհին
Հայաստանի պատմության թանգարանի կազմակերպած «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում կարող եք տեսնել Կարինի մշակույթի ավանդույթներով պատրաստված հարսանեկան զգեստը, որն Ախալցխայում և Ալեքսանդրապոլում կիրառվել է երկար ժամանակ՝ որպես ազգային ինքնության դրսևորում:
 
Գոգնոցով վերնազգեստը կարվել է 1905թ. Ախալցխայում ՝ Հայկանուշ Նազարեթյանի (1884-1976 թթ.) հարսանիքի կապակցությամբ: Զգեստը մետաքսից է՝ բոլոր եզրերին ոսկեթելով և նարնջագույն մետաքսաթելով հյուսված քուղերով, աստառը՝ բամբակե կտորից, գոգնոցը՝ մահուդից՝ ոսկեթելով և մետաքսաթելով հյուսված երիզներով, վերադիր ասեղնագործ գծերով ու բուսանախշերով: Ներքևի անկյուններից մեկում ասեղնագործված է «Հ» (Հայկանուշ), մյուսում` «Ն» (Նազարեթյան) անվանատառերը:
 
Պատմում է զգեստը կրած հայուհու թոռնուհին.