Հայաստանի Արփի լճում է գտնվում հայկական որորի ամենամեծ «գաղութը»՝ աշխարհում: Թռչունը Հայաստանում բնակվում է նաեւ «Սեւան» ազգային պարկի տարածքում։ Սեւանա լճի վրա գտնվող եւ «Նորաշեն» արգելոցի պաշտպանության ներքո գտնվող կղզիներից մեկը ստացել է «Որորների կղզի» անվանումը։
Հայկական որորը հայտնի է նաեւ որպես սեւանյան արծաթափայլ որոր, խոշոր ջրային թռչուն է, որը համարվում է Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ կենդանատեսակ։ Որորանմանների ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկն է։
Հայկական որորն ունի վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակի կարգավիճակ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։