image

Հալեպում չեն կարողանում հուղարկավորել զոհերին

Հալեպում չեն կարողանում հուղարկավորել զոհերին

Հալեպի «Դատական բժշկություն» և «Տուժածների աջակից» միությունները հայտարարություն են հրապարակել, որով  կոչ են ուղղել աշխարհին՝ օգնել հուղարկավորելու Սիրիայի պատերազմի վերջին օրերի զոհերին, ինչպես նաև այլ պատճառներով մահացածներին:   Երկրում ստեղծված ծանր կացության և Հալեպի շրջափակման պատճառով հալեպցիները դագաղների, դիակները պահող հատուկ տոպրակների և գերեզմանների համար միջոցներ չեն կարողանում գտնել: 

Հայտարարության մեջ նշված միությունները, դիմելով միջազգային հանրությանը, պահանջում են իրենց ուղարկել 1000 հատ դագաղ, որ արժե մոտ 1800 դոլար, դիակները պահելու և տեղափոխելու տոպրակներ՝ 1000 հատ, շուրջ 6500 դոլար, ինչպես նաև խնդրում են վայր, որտեղ հնարավոր է թաղել մահացածներին ու զոհերին: 

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Հալեպում  առողջապահական իրավիճակը ողբերգական  է ու աղետալի: