image

Հալեպում հայաստանցի մասնագետների գործունեությունը դադարեցվել է

Հալեպում հայաստանցի մասնագետների գործունեությունը դադարեցվել է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է,  ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։ 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային օդանավով վերադարձել է Հայաստան։