Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը տեղեկացնում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը: Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցման նախագծին` Վեհափառն իր աջակցությունն է հայտնել նախագծի իրականացմանն ու մատուռի կառուցման աշխատանքներին:
