image

Ֆրանսայի հրապարակի մերձակայքէն բերման ենթարկած եւ վնասներ հասցուցած են Լեւոն Քոչարեանի ընկերոջ

Ֆրանսայի հրապարակի  մերձակայքէն բերման  ենթարկած եւ  վնասներ հասցուցած են Լեւոն Քոչարեանի ընկերոջ

Երէկ Ֆրանսայի հրապարակի շրջակայքէն լպիրշ եւ լկտի ձեւով բերման ենթարկած են ՀՀ երկրորդ նախագահի որդւոյն` Լեւոն Քոչարեանի ընկերոջ: Այս մասին իր ֆէյսպուքեան էջով գրած է Լեւոն Քոչարեանը:

«Այսօրուայ ոստիկանական կազմկերպուած սադրանքի, ծեծ ու ջարդից յետոյ, Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ եւ լկտի ձեւով բերման են ենթարկել ընկերոջս` Sergey Asaturov-ին, հասցնելով նրան գանկուղեղային վնասուածք: Այնուհետեւ ակնյայտ անհիմն ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրայ ձերբակալելու որոշում կայացրել: Սերգէյը, ով արցախեան առաջին պատերազմում կորցրել է հօրը, անմնացորդ ու անշահախնդիր պայքարում է յանուն Հայաստանի եւ Արցախի: Եթէ սրանց թւում է, թէ նման ստորութիւններով կարող են կոտրել մեզ, չարաչար սխալւում են:

Միութիւն, պայքար, յաղթանակ», գրած է ան: