image

«Եթէ յենուենք գործող Սահմանադրության վրայ, խաղաղութիւնն անհնար է». Փաշինեան նոր սահմանադրութեան հիմք կը պատրաստէ

«Եթէ յենուենք գործող Սահմանադրության վրայ,  խաղաղութիւնն անհնար է». Փաշինեան նոր սահմանադրութեան հիմք կը պատրաստէ

Ի վերջոյ ի՞նչ կը նշանակէ յղումը Լեռնային Ղարաբաղի եւ ՀՀ-ի միաւորման որոշման մասին, որ հռչակագրի մէջ կը յիշատակուի․ եթէ յենուինք ատոր վրայ՝ խաղաղութիւնը անհնար է։

Այս մասին Ազգային Ժողով-Կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ նշած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Մենք պէտք է դուրս բերենք մեր պետութեան բովանդակութեան մէջ ներքին հակասութիւններն ու հակադրութիւնները եւ պէտք է առերեսուենք դրանց հետ, պէտք է հասկանանք՝ ինչ է նշանակում։

Արձանագրենք, որ քաղաքական տեքստերը ունեն իրականացում եւ դրանք անպայման ունենում են արդիւնք եւ հետեւանք։

Հռչակագրի նախաբանում 3 հիմնական ուղենիշ է դրուած։ Ուղենիշներից մէկը հայ ժողովրդի իղձերն են, երկրորդը՝ պատմական արդարութիւնը, երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Այստեղ խնդիրը հետեւեալն է, իսկ ո՞րն է պատմական արդարութիւնը։ Ընդ որում կարող է լինել պատմական արդարութեան ամենատարբեր մեկնաբանութիւններ եւ պրոբլեմը այդտեղ է, որ մենք ասել ենք, պետութեան հիմքում դրել ենք պատմական արդարութեան ձգտումը, բայց չենք ձեւակերպել՝ որն է այդ պատմական արդարութիւնը։

Որովհետեւ Հայաստանի ամենատարբեր քաղաքական ուժեր, խմբեր, գաղափարախօսութիւններ պատմական արդարութիւն ասելով հասկանում են բոլորովին տարբեր բաներ։

Ո՞րն է հայ ժողովրդի իղձը։ Սա պրակտիկ հարց է, տեսական հարց չի։

Հայ ժողովուրդը բնակւում է տարբեր պետութիւններում։ Մենք վստա՞հ ենք, որ այդտեղ ապրող հայ ժողովրդի իղձերը նոյնական են։

Մենք դրանում համոզուած ե՞նք։ Եթէ համոզուած ենք, որտե՞ղ է դա ձեւակերպուած։ 

Եւ երրորդը, ի վերջոյ ի՞նչ է նշանակում յղումը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետութեան միաւորման մասին որոշման, որը հռչակագրի մէջ յիշատակւում է։

Մենք մեր քաղաքականութիւնը կառուցու՞մ ենք դրա վրայ։ Եթէ այո, դա նշանակում է, որ մենք ինչ խաղաղութեան մասին ենք խօսում։ Դա նշանակում է, որ խաղաղութիւնը անհնար է։ Սրա մասին է խօսքը, ոչ թէ լաւ է, վատ է»,- յայտարարած է ան։