image

Ես ինքս տեսած եմ, թէ ինչպէս Հէյտար Ալիեւն ու իր շրջանակը կը դողային Քոչարեանէն. Հենրիկ Քոչինեան

Ես ինքս տեսած եմ, թէ ինչպէս Հէյտար Ալիեւն ու իր շրջանակը կը դողային Քոչարեանէն. Հենրիկ Քոչինեան

«Երբ 1988-ին սկսուեց Արցախեան շարժումը, մեզանից շատերը չէին կարող պատկերացնել, թէ ինչ դժուարին ուղու վրայ ենք կանգնել»: Այս մասին Վանաձորի մէջ «Հայաստան» դաշինքի հանրահաւաքին յայտարարեց Լոռու մարզի նախկին մարզպետ՝ Հենրիկ Քոչինեան:

«Բայց եկաւ 1994 թուականը, եւ մենք տեսանք յաղթանակներ՝ Շուշիի, Կովսականի, Ջրականի, Քարվաճառի ազատագրումը: Ցանկացած աշխատանք կատարւում է խումբով: Այս տաղանդաւոր մարդկանց աշխատանքը ղեկավարում էր Ռոպերթ Քոչարեանը: Յաճախ՝ առաջնագծում կանգնած զինուորի կողքին»,- ըսաւ նախկին մարզպետը:

Ան տարակուսեցաւ, թէ հիմա ինչո՞ւ չյաջողեցաւ: «Որովհետեւ որոշումներն ընդունում էր մի մարդ, ով պատկերացում չունէր բանակի մասին: Յաղթանակ ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ դիւանագիտութեան մէջ: Ես ինքս եմ տեսել, թէ ինչպէս է դողում Հեյտար Ալիեւի կզակը Ռոպերթ Քոչարեանի առջեւ»,- իր յիշողութիւնները կիսեց Հենրիկ Քոչինեան` աւելցնելով, որ հերթը Ալիեւ-կրտսերինն է: