image

Երկու սփյուռքահայ կինոգործիչ՝ «Օսկար»-ի թեկնածու

Երկու սփյուռքահայ կինոգործիչ՝ «Օսկար»-ի թեկնածու

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան արդեն հայտնել է «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության հավակնորդների անունները։   

Այս տարի մրցանակի համար կպայքարի ամերիկահայ երկու կինոգործիչ։ Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին՝ «Բույն» ֆիլմի համար «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։  Սա  նրա երկրորդ առաջադրումն է «Օսկար»-ին։ Շարաֆյանի առաջին «Օսկար»-ի առաջադրումը եղել է 2021 թվականին՝ Pixar-ի BURROW կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար։

Շարաֆյանը միացել է Pixar ստուդիային՝ անմիջապես քոլեջն ավարտելուց հետո՝ 2015 թվականին և կարճ ժամանակում անցել  կարճամետրաժ ֆիլմերից դեպի լիամետրաժ կինո՝ ձևավորելով տպավորիչ ստեղծագործական ուղի։

Մրցանակ կարող է ստանալ նաեւ Սեւ Օհանյանը՝ «Հուդան եւ Սեւ մեսիան» ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որը «Օսկարի» է առաջադրվել վեց, այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 15-ին։

Մադլեն (Մեդդի) Շարաֆյանն ամերիկահայ է։ Կալիֆորնիայի Արվեստների ինստիտուտում ուսանելու ժամանակ նա հայտնի է դարձել իր «Օմլետ» հոլովակով, որը պատմում է ուտելիքի միջոցով տիրոջ տրամադրությունը բարձրացնել փորձող շան մասին։

2020 թ․ լույս է տեսել նրա «Որջ» նախագիծը՝ պատմություն նապաստակի մասին, որը փորձում է կառուցել իր երազանքների տնակը։

Մադլեն Շարաֆյանն աշխատել է նաև «Արջերի մասին ողջ ճշմարտությունը» մուլտսերիալում՝ որպես էսքիզավորող-նկարիչ և «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմում։ 

Սեւ Օհանյանը ծնվել է Գերմանիայում, չորս տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ։ 20 տարեկանում նա գրել, ղեկավարել և ներկայացրել է «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» միկրոբյուջետային ֆիլմը իր կյանքի հիման վրա։ Ֆիլմը հաջողության է հասել տարբեր երկրների հայ համայնքներում։ Օհանյանը ֆիլմի հասույթը օգտագործել է՝ վճարելու Հարավային Կալիֆոռնիայի թատերական արվեստի դպրոցի ուսման վարձը և ստացել  պրոդյուսերի մագիստրոսի կոչում։