Սամուէլ Կարապետեանի մեղադրանքը մէկն է՝ Հայաստանի մէջ հակառակորդի սահմանադրութեան դէմ երթալը, դատարանի դիմաց ըսած է Նարեկ Կարապետեանը:
«Դատական պրոցեսները ունեն ընդամէնը մէկ պատճառ, բայց դրա մասին այսօր, այս պահին չէի ուզենայ խօսել: Եթէ դէմ չէք, յետոյ հանդէս կը գանք խօսքով:
Մեղադրանքը մէկն է, Հայաստանում հակառակորդի սահմանադրութեանը դէմ գնալը: Դա է մեղադրանքը, իրական մեղադրանքը դուք էլ գիտէք որտեղ է»,-ըսած է ան:
Յիշեցնենք, որ նախորդիւ Քննչական կոմիտէէն յայտնած են, որ ՀԵՑ-ին պատճառուած է 64,5 միլիառ դրամի վնաս. հանրային քրէական հետապնդում յարուցուած է Սամուէլ Կարապետեանի եւ 35 անձի նկատմամբ: Իսկ Սամուէլ Կարապետեանը 1 ամիսով կալանաւորելու որոշում կայացուած է: