Արցախցի երգիչ, ժողովրդական եւ գուսանական երգերի անգուգական կատարող Վարդան Բադալյանն այսօր դուստր է ունեցել: Երգիչն այդ մասին տեղեկացրել է իր հետեւորդներին, գրելով. «Թագուհիս ծնվեց»: Վարդան Բադալյանը մեկ որդի ունի, եւ նա միշտ հայտարարում էր, որ երազում է դուստր ունենալ:
Սիրված երգչի՝ կրկին հայր դառնալու լուրն այսօր հայտնել են նաեւ Արցախի եւ Հայաստանի Ազգային նվագարանների նվագախմբի համատեղ համերգի ժամանակ, որի ընթացքում Վարդան Բադալյանն արցախցի եւ հայաստանցի երաժիշտների հետ մասնակցել է բացառիկ համերգի: Համերգը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Արցախցի երգիչը հուզված էր իր տեղահանված հայրենակիցների հետ համատեղ համերգին: