image

Տարոն Աճեմօղլուն ելույթ է ունեցել Քոչ համալսարանի ավարտական հանդիսությանը

Տարոն Աճեմօղլուն ելույթ է ունեցել Քոչ համալսարանի ավարտական հանդիսությանը

Շաբաթ օրը՝ հունիսի 27-ին Ստամբուլի Քոչ համալսարանի Ռումելիֆեների կամպուսում տեղի է ունեցել 2026 թվականի շրջանավարտների հանդիսավոր երեկոն, որի գլխավոր բանախոսն է եղել 2024 թվականի Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, հայ գիտնական Տարոն Աճեմօղլուն։ 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հանրահայտ պրոֆեսոր Աճեմօղլուն, որ աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկն է և մեծ ճանաչում ունի հասարակության բարեկեցության վրա ինստիտուտների ազդեցության հետազոտություններով, իր ոգեշնչող ելույթով ողջունել է շրջանավարտներին։ 

Համալսարանի տնօրինությունն ու ներկաները մեծ ոգևորությամբ են ընդունել Նոբելյան մրցանակակրի բացառիկ դասախոսությունը, որը դարձել է ավարտական տոնական հանդիսության ամենատպավորիչ մասը։ 

Քոչ համալսարանը (Koç Üniversitesi) Թուրքիայի ամենահեղինակավոր և առաջատար մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է, որը հիմնադրվել է 1993 թվականին Ստամբուլում «Վեհբի Քոչ» հիմնադրամի կողմից։ Համալսարանում դասավանդումը հիմնականում իրականացվում է անգլերենով, ինչը նպաստում է միջազգային ուսանողների և դասախոսների մեծ ներհոսքին։

Համալսարանն աչքի է ընկնում իր խիստ ընտրողականությամբ, այնտեղ սովորելու հնարավորություն են ստանում միայն բարձր առաջադիմություն ունեցող դիմորդները։