Վերջին շրջանում Երեւանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել:
Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող իրենց հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, եւ բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել:
Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել եւ նրանցից խաբեությամբ գումար վերցրել:
Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել է, մասնավորապես՝ 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար գումար։
Հուլիսի 27-ից մինչև օրս Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 28 դեպք: ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը եւ հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից: