Հայաստանում Սիրիայի դեսպանատունը շարունակում է Սիրիան հարվածած կործանարար երկրաշարժից հետո աջակցության այցեր ընդունել: Օրերս դեսպանատուն էին այցելել Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» եւ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի հետ:
Նրանք հանդիպել են Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին՝ զորակցություն ու աջակցություն հայտնել Սիրիայի ժողովրդին եւ պետությանը: Մտավորականները գրառում են կատարել դեսպանատանը բացված մատյանում: