Կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի Ջրօրհնեքի կարգ` նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով, տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմից:
Օրհնված ջուրը կբաշխվի ժողովրդին։
Մյուռոնօրհնությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Մյուռոնով լի անոթները փոխանցել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, Մեծի Տանն Կիրլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցչներին եւ արարողությանը մասնակից թեմակալ առաջնորդներին: