Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունի: Հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավոր դառնալ Եվրոպայի չեմպիոն:
Անցկացրած 11 տուրում Դանիելյանը 7 հաղթանակ է տարել, խաղացել է 4 ոչ-ոքի ու չի կրել ոչ մի պարտություն:
Դանիելյանը 2011 թ-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: