image

Այլեւս երբեք չեմ ըսեր «Իսրայէլ», կ՚ըսեմ «Նաթանիահուի կառավարութիւն». Պորել

Այլեւս երբեք չեմ ըսեր «Իսրայէլ», կ՚ըսեմ «Նաթանիահուի կառավարութիւն». Պորել

Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում գտնվող «Թալ Սուլթան» փախստականների ճամբարի՝ Իսրայելի ռմբակոծության հետևանքով առնվազն 45 տեղահանված պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ մի քանի երեխա. սա ցույց է տալիս, որ Գազայում ապահով տեղ չկա։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Նրա խոսքով՝ մարդասիրական իրավիճակը Գազայի հատվածում առավել քան երբվևէ վատ է:

«Մենք պետք է միջամտենք, և միակ բանը, որ կարող ենք մենք՝ Եվրամիությունը, անել Ռաֆահում սահմանի բացման վերագործարկմանը մասնակցելն է», - ասել է պաշտոնյան։

Ըստ Բորելի՝ Իսրայելի ներկայիս կառավարության որոշումների հետևանքով Պաղեստինի ինքնավարությունը շնչահեղձ է լինում:

«Երբեմն ՀԱՄԱՍ-ի մասին խոսում ենք այնպես, կարծես ՀԱՄԱՍ-ը պաղեստինցի ժողովրդի ներկայացուցիչն է։ Այդպես չէ: Ներկայացուցիչը Պաղեստինի ինքնավարությունն է, որը բոլոր խոչընդոտներով և բոլոր սահմանափակումներով, խնդիրներով և դժվարություններով հանդերձ, գալիս է ՄԱԿ՝ Գլխավոր վեհաժողովի հետ զրուցելու: Նրանք գալիս են այստեղ՝ մեր կողմից հրավիրված, մենք նրանց ֆինանսապես ամենաուժեղ աջակիցն ենք։  Այսպիսով, մենք չենք կարող մեզ թույլ տալ Պաղեստինի ինքնավարության ֆինանսական շնչահեղձությունը Նեթանյահուի կառավարության գործողությունների միջոցով: Առայժմ ես այլևս երբեք չեմ ասի «Իսրայել», կասեմ «Նեթանյահուի կառավարություն», քանի որ հենց այս կառավարությունն է ընդունում այս որոշումները։ Եվ սրանք որոշումներ են, որոնք կարող են սպանել Պաղեստինի ինքնավարությանը տնտեսական և ֆինանսական շնչահեղձության պատճառով», - ասել է Բորելը: