image

Աւինեանի թեկնածութեան վերաբերեալ իշխող կուսակցութեան կեցուածքը միանշանակ չէ

Աւինեանի  թեկնածութեան  վերաբերեալ  իշխող կուսակցութեան կեցուածքը միանշանակ չէ

«Հրապարակ» օրաթերթը կը գրէ․

«Նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Աւինեանն արդէն սկսել է աւագանու արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւը: Վերջին օրերին նա աշխոյժ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց հետ: Նախորդ օրն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ` Արաբկիրում, մետալ էր շնորհում Տիգրան Մանսուրեանին եւ այլն: ՔՊ-ական աղբիւրների փոխանցմամբ, Երեւանի ընտրութիւնները կարող են այս տարի կայանալ, գուցէ անգամ` մինչեւ աշուն, քանի դեռ կուսակցութիւնը որոշակի վարկանիշ ունի: Բայց ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունւում Աւինեանի թեկնածութիւնը` շատերը կարծում են, որ նա չի անցնի:

Աւինեանին դէմ է, մասնաւորապէս` Խաչատուր Սուքիասեանը, ով վիրաւորուած է Փաշինեանից, որ նա 33-ամեայ Աւինեանին նախընտրել է իրենից: Նա չի մոռացել, որ Աւինեանը բացայայտ քննադատեց ՔՊ-ին` Սուքիասեանին ԱԺ ցուցակ մտցնելու համար (առեւտուրը քաղաքականութիւն բերելու համար), եւ ինքն էլ դուրս գալով կառավարութիւնից` հրաժարուեց մասնակցել ընտրութիւններին: Երեւանի քաղաքապետի պաշտօնին յաւակնում է նաեւ գործող քաղաքապետ Հրաչեայ Սարգսեանը, ով փորձում է բարձրացնել իր վարկանիշը եւ ապացուցել, որ ինքն աւելի շատ ձայն կը ստանայ, քան Աւինեանը»: