Այսօր Ատրպէյճանի տարածքով տարանցիկ դէպի Հայաստան պիտի ուղարկուի հացահատիկ: Այս մասին յայտնած են ատրպէյճանական լրատուամիջոցները:
Բեռը բաղկացած է 5 վակոնէ:
Գնացքը պիտի մեկնի Պիլաճարի կայարանէն:
Յիշեցնենք, որ հացահատիկի վերջին առաքումը Հայաստան՝ Ատրպէյճանի տարանցմամբ, տեղի ունեցած է մարտ 25-ին: