Մենք կանգնած ենք Տեղի մատոյցներուն, մեր համապատասխան տարածքի վրայ եւ կ'իրականացնենք դիրքային բարելաւման աշխատանքներ։
Լրագրողներուն ըսած է ՀՀ ԶՈՒ Գերագոյն Շտապի պետ Էտուարտ Ասրեանը:
«Սահմանազատման ու սահմանագծման հարցով գործում է յանձնաժողով։ Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու հետ գործ չունեք։ Ոչ մի գիւղ էլ չեն մտել։
Ռազմական գործի մէջ լինում են իրադրութիւններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է յայտնուել մեր տարածքում, մեր ստորաբաժանումը յայտնուել իրենց տարածքում։ Նման դէպքերում կայ գործողութիւնների սխեմա, որով շարժւում ենք»,-նշած է Էտուարտ Ասրեանը։