Ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը սեպտեմբերի 25-ին Փարիզի Նորմալ երաժշտական դպրոցում՝ պաշտոնական արարողության ընթացքում, ստացել է Ֆրանսիայի Ազգային Մերիտի շքանշանի Շևալյե կոչումը՝ արվեստի և քաղաքացիական ակտիվության համար։
Շքանշանն անձամբ հանձնել է ֆինանսիստ և արվեստի հովանավոր Ֆրանսուա Հենրոն, որ ընդգծել է, թե այս քայլը գնահատում է ոչ միայն բացառիկ կատարողականի, այլև նվիրվածության համար։
«Այս մեդալը իմ նվիրումն է արժեքներին հավատարիմ մնալու, իմ արվեստը փոխանցելու համար։ Թավջութակս կլինի իմ «ձին» երաժշտական մարտերում, իսկ մեդալի իրական արժեքը ուսանողների և երեխաների ձեռքում է, նրանք են ապագան»,- նշել է Աստղիկ Սիրանոսյանը։
Այս բարձրագույն կոչումը շնորհվում է ոչ միայն բացառիկ արվեստի, այլև քաղաքացիական նվիրվածության համար, ինչը դարձնում է Աստղիկ Սիրանոսյանին կարևոր դերակատարներից մեկը Ֆրանսիայի մշակութային դաշտում։