Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ, կերպարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեղանկարիչ Արմեն Վահրամյանին տրվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր նկարչի կոչում:
Արմեն Վահրամյանը ծնվել է 1968 թվականին՝ Լոռու մարզի Արդվի գյուղում: Ստացել է նկարչական պրոֆեսիոնալ կրթություն, ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ: