image
Հրատապ լուրեր:

Ալիեւի լկտի պահուածքը. Արտակ Բեգլարեանի դիտարկումը

Ալիեւի լկտի պահուածքը. Արտակ Բեգլարեանի դիտարկումը

Ալիեւի լկտի պահուածքը պայմանաւորուած է ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահներու լռութեամբ: Այս մասին ըսաւ Արցախի պետական նախարար Արտակ Բեկլարեանը՝ պատասխանելով միջնորդներու հասցէին Ալիեւի ծաղրական յայտարարութիւններու մասին հարցին եւ անոր այն պնդման, թէ հակամարտութիւնը «կարգաւորուած է»։

«Առաջին անգամը չէ, որ նա ծաղրում է համանախագահներին, ոչ միայն ծաղրում է, այլեւ՝ նուաստացնում։ Համանախագահները պէտք է անցնեն կոշտ միջոցների։ Նրանք պէտք է խօսեն ոչ թէ հաշտարարի, այլ արպիթրի դիրքերից։ Եթէ նոյնիսկ Ատրպէյճանն ասում է, որ հակամարտութիւնը կարգաւորուած է, բոլորը հասկանում են, որ իրավիճակը միայն խորացել է։ Եւ բոլոր համանախագահները խոստովանում են, որ հակամարտութիւնը չի լուծուել։ Եթէ Ատրպէյճանը չի ցանկանում կապ հաստատել միջազգային հանրութեան հետ, ապա միջազգային հանրութեան կողմից պէտք է լինեն միակողմանի որոշումներ», եզրափակեց Արտակ Բեկլարեանը։