Ամերիկյան մամուլն անդրադառնում է նշանավոր հեռուստատեսային գործիչ, հումորիստ Կոնան Օ'Բրայենի հայաստանյան այցին: Այսօր հրապարակվել է առաջին լուսանկարը Հայաստանից, իսկ հաղորդումը, որ ամերիկյան հեռուստադեմքերից մեկը նկարահանում է Հայաստանում, ինչպես տեղեկացրել էինք, կցուցադրվի TBS-ի եթերում, նոյեմբերի 10-ին:
Hollywoodreporter-ը գրում է, որ Կոնան Օ'Բրայենի այցը` Հայաստան կազմակերպվել է նրա երկարամյա ասիստենտի` հայուհի Սոնա Մովսեսյանի ջանքերով: Պարզվում է` Կոնանը լիովին վստահում է իր հայ «աջ ձեռքին»:
Լուսանկարում եւ տեսանյութում` Սոնան եւ Կոնանը: