image

Վիգեն Սարգսյանն Իրան կմեկնի

Վիգեն Սարգսյանն Իրան կմեկնի

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կայցելի Իրան։ ԻՐՆԱ-ն, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրը, փոխանցում է, որ այցի շրջանակներում կկայանան երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների բանակցությունները։ Աղբյուրի տվյալներով, Սարգսյանի այցը Թեհրան կկայանա հունվարի 30-ին։

«Օրերս տեղի կունենա նաև իմ պաշտոնական այցն Իրան։ Մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ այս տարածաշրջանում», - օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վիգեն Սարգսյանը։