image

Տիգրան Պասկևիչյանը, Մհեր Արշակյանը և այլ հեղինակներ՝ «Գարուն»-ի անկախության 25-ամյակի համարում

Տիգրան Պասկևիչյանը, Մհեր Արշակյանը և այլ հեղինակներ՝ «Գարուն»-ի անկախության 25-ամյակի համարում

Նորացված «Գարուն» ամսագրի առաջին համարը  նվիրված է լինելու ՀՀ անկախության 25-ամյակին: Համարում ստեղծագործություններ և գրություններ ունեն Տիգրան Պասկևիչյանը, Մհեր Արշակյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Հովիկ Չարխչյանը, Արամ Պաչյանը, Վարուժան Այվազյանը, Գուրգեն Խանջյանը, Զորայր Խալափյանը և այլք: Կան թարգմանություններ Խուլիո Կորտասարից, Ղասան Քանաֆիից և այլ օտարազգի հեղինակներից: Նոր «Գարուն» ամսագրի խմբագիրն է բանաստեղծ, գրական գործիչ Աշոտ Գաբրիելյանը, որ խմբագրի գործը ստանձնել է այս տարի և խոստացել, որ «Գարուն»ում կներգրավվեն գրական, հասարակական ու մշակութային ամենակենսունակ ուժերը և ամսագիրը նոր շունչ կստանա: 

Խորհրդանշական է, որ 88-յան շարժման մեջ նշանակալի դեր ունեցած և հետագայում դժվարությունների առջև հայտնված, իսկ այսօր արդեն նորացված «Գարուն» ամսագրի առաջին համարը տպագրվում է անկախության 25-ամյակի առթիվ: