image

Թուրքերենի դասընթաց` Երեւանում

Թուրքերենի  դասընթաց` Երեւանում

ArmScoop գիտակրթական ցանցը ArmScoop EduLab նախագծի շրջանակներում «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ առաջարկում է մասնակցել թուրքերենի ինտենսիվ դասընթացի (բաղկացած 24 մասից), որի ժամանակ դուք կսովորեք.


  • 500 թուրքերեն ամենակիրառելի բառերը
  • թուրքերենի քերականական հիմնական կառույցները
  • հասկանալ ու բացատրվել խոսակցական թուրքերենով
  • կարդալ ու հասկանալ թուրքական ԶԼՄ-ները

Ինչպես նաև.

-կունենաք երեք առանձին դաս՝ նվիրված տարածաշրջանային քաղաքականությանը, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտություններին
-կհանդիպեք լեզվակիր դասախոսի հետ։


Յուրաքանչյուր հանդիպում կտևի 90 րոպե։ Դասընթացը կանցկացվի շաբաթական երեք անգամ՝ 7-10 հոգանոց խմբերով։ Դասընթացը կվարեն թուրքագետներ, որոնք ունեն դասավանդման բազմամյա փորձ:


Դասընթացը վճարովի է:


Դասընթացին մասնակցելու համար ուղարկե՛ք նամակ հետևյալ էլ.հասցեին՝ info@armscoop.com (վերնագրում նշելով՝ Turkish Class և նամակում գրելով Ձեր անունը, ազգանունը և Ձեր հեռախոսահամարը, որով մենք կարող ենք կապվել Ձեզ հետ) կամ զանգահարե՛ք 077 55 60 08 հեռախոսահամարով։