Ջորջ և Միշել Դանիելյանները մեղադրվում են 10 ծանր սպանության մեջ, նրանք այս պահին համարվում են Միջին Արևելքի ամենավտանգավոր մարդասպաններից, տեղեկացնում է լիբանանյան մամուլը, նշելով, որ Սիրիայի պատերազմի հետևանքով Լիբանան տեղափոխված Դանիելյանները սարսափի են մատնել Լիբանանի բնակչությանը: Ըստ Tayyar.org-ի նրանք իրենց զոհերի հետ վարվում են սառնասրտությամբ՝ զենքով սպանելով, այնուհետև հրկիզելով նրանց: Եղբայրների թիրախում հիմնականում տաքսու վարորդներն էին, կար սպանված մի կին և բանակում ծառայող սպա: Ոստիկանությանը չի հաջողվել նրանց ձերբակալել նույնիսկ իր աշխատողներին քաղաքացիական հագուստով տաքսու վարորդի վերածելով: Նրանք ձերբակալվել են այս գիշեր՝ Ազգային անվտանգութեան ուժերի հետախուզական բաժնի ջանքերով: Եղբայրները չեն ջղջացել արարքների համար, նույնիսկ փորձել են հերքել, սակայն Ջորջ Դանիելյանը խոստովանել է, որ ամեն մի սպանությունից հետո մի բաժակ խմել և քնել է՝ որպեսզի մոռանա կատարվածը: