Նյույորքաբնակ թուրքերը, ապրիլի 24-ին ընդառաջ, հայոց ցեղասպանությունը ժխտող և այլ հակահայ գործողություններ են իրականացնում: Ամերիկյան մամուլը հաղորդում է, որ դրանցից մեկը տեղի է ունեցել օրերս. տասնյակ երիտասարդներ, ամերիկյան պարող խմբի ուղեկցությամբ հավաքվել են Բրուքլին նշանավոր կամրջի հարևանությամբ և թուրքական նշաններով շապիկներ հագած, պարերի միջոցով հակահայ կոչեր են հնչեցրել: Երիտասարդները նաև հատուկ սարքի միջոցով գրություններ են գրել Մանհեթենի երկնքում:
Գրություններից մեկը Աթաթուրքի նշանավոր խոսքն է՝ «Երջանիկ է այն մարդը, որը կասի, թե թուրք է ծնվել»:


Երիտասարդները, ժխտելով հայոց ցեղասպանության փաստը, երկնքում գրել են՝ «Թողեք, որ պատմությունն ինքը դատի», «Թուրքիա-իրականություն», «Ռուսաստան+Հայաստան», իսկ մեկ այլ գրությամբ ուշադրություն են հրավիրել ԱՍԱԼԱ կազմակերպության վրա, նշելով, որ PKK-ի, PYD-ի, ISIS-ի նման այն ևս ահաբեկչական կազմակերպություն է:
Թուրքերի և թրքամետ ամերիկացիների այս ակցիան վեճերի տեղիք է տվել Թուիթերում:



