image
Հրատապ լուրեր:

Մահացած Է Սուրիոյ Նախագահին Մայրը ՝Անիսա Ահմատ Մախլուֆը

Մահացած Է  Սուրիոյ Նախագահին Մայրը  ՝Անիսա Ահմատ Մախլուֆը

 Այսօր իր մահանացուն կնքած է Սուրիոյ   հանրապետութեան նախագահ Պաշշար Ասատի մայրը ՝  Անիսա Ահմատ Մախլուֆը: Այս մասին տեղեկութիւնը փոխանցած է  լիբանանեան  MTV կայանը: Սուրիոյ նախկին նախագահ Հաֆէզ Ասատի կինը  ՝ Անիսա Մախլուֆ ծնած է    1934 թուականին Լաթաքիոյ    մէջ: Ան Հաֆէզ Ասատին հետ   ամուսնացած է 1958-ին հակառակ, իր հօր Ահմատ Մախլուֆի ընդդիմութեան: Անոր հայրը  եղած է    «Ղովմի» կուսակցութեան   գործունեայ պատասխանատուներէն  մին: Հանգուցեալը ունեցած 5  զաւակներ, որոնցմէ  երկուքը մահացած են: