image

Մերիդիանի գլխավոր հանդիսության հյուրերը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը

Մերիդիանի գլխավոր հանդիսության հյուրերը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը

Դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ, տեղեկանում ենք դեսպանությունից։ 

Ընթրիքին մասնակցել են Վաշինգտոնում անցկացվող  նշանակալի միջոցառումներից մեկի՝ Մերիդիանի գլխավոր հանդիսության հյուրերը՝ դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Ընթրիքը հնարավորություն է ընձեռել նաև մտքեր փոխանակելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումների շուրջ։

Ընթրիքից հետո հյուրերը տեղափոխվել են Մերիդիան միջազգային կենտրոն, որտեղ մասնակցել են գլխավոր հանդիսությանը։