image

Լիբանանեան Դպրոցները Վաղը Փակ Պիտի Պահեն Իրենց Դռները

Լիբանանեան Դպրոցները  Վաղը Փակ  Պիտի  Պահեն Իրենց  Դռները

Լիբանան- Լիբանանի պետական եւ  մասնաւոր  բոլոր վարժարանները   վաղը ՝ Երկուշաբթի,   4    Յունուարին  փակ պիտի պահեն  իրենց  դռները: Այս   մասին «Ալ Ժատիտ»  Կայանին   յայտարարեց   երկրի Կրթութեան    նախարար Էլիաս Ապու Սահըպ: Նախարարը  նաեւ   յայտնեց,   որ    կլիմայական ծանր պայմաններու հետեւանքով       երկարաձգուած դպրոցական արձակուրդը  պիտի տեւէ մինչեւ  Չորեքշաբթի օր՝  իր  մէջ  ներառելով  նաեւ Հայ Առաքելական համայնքի Սուրբ Ծննդեան  տօնը: