Այսօր երեկոյան Կամերային երաժշտության տանը նախատեսված է լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանի մենահամերգը՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Ն. Դավթյան) և դաշնակահար Տաթևիկ Եսայանցի մասնակցությամբ: Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, երգչուհին «Արեւելքի» հետ զրույցում ասաց, որ հայրենիքում իր առաջին մենահամերգը նվիրելու է բոլոր հայ զինվորներին: