image
Հրատապ լուրեր:

Իվանա Թրամփն օգտվել է հայազգի Կարո Հզորի ծառայություններից. լուսանկար

Իվանա Թրամփն օգտվել է հայազգի Կարո Հզորի ծառայություններից. լուսանկար

Լոս Անջելեսում բնակվող հայ դիզայներ, հագուստի մոդելավորող Կարո Հզորը արաբական մամուլին պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կանանցից Իվանա  Թրամփն օգտվել է իր ծառայություններից, և ինքը մասնակցություն է ունեցել նախկին մոդելի  զգեստներից մեկի ձևավորմանը: Իվանան, որ իր նախկին ամուսնու պես  մի քանի անգամ է ամուսնացել, չորրորդ ամուսնության հարսանեկան հագուստի ընտրության հարցում օգտվել է Կարո Հզորի ստուդիայի ծառայություններից:  

Սիրիական Ղամիշլի քաղաքից Հոլիվուդ հասած հայ դիզայները ձևավորել է այնպիսի աստղերի զգեստներ, ինչպիսիք են Շակիրան, Ֆերջին, Լինթսի Լոհանը և այլ ամերիկյան հայտնիներ: 

 

 

Իվանա Թրամփը՝ հայ դիզայների մասնակցությամբ ստեղծված զգեստով

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

Կարո Հզորի աշխատանքներից