image
Հրատապ լուրեր:

Հուրի Գեբեշյանն առաջին կին մարմնամարզիկն է, որ Հայաստանը ներակայացնելու է Օլիմպիական խաղերում

Հուրի Գեբեշյանն առաջին կին մարմնամարզիկն է, որ Հայաստանը ներակայացնելու է Օլիմպիական խաղերում

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում շարունակվում է մարմնամարզության «Թեսթ Իվենթը», որին մասնակցում են նաև Հայաստանից մարզիկներ: 

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանը հաստատել է աշխարհի առաջնությունում ձեռք բերած նախնական ուղեգիրը:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականն ունի Օլիմպիական խաղերի 3 ուղեգիր: Առաջինը նվաճել էր Հարություն Մերդինյանը, այնուհետև` Վահագն Դավթյանը և արդեն Հուրի Գեբեշյանը, տեղեկանում ենք ՀԱՕԿ մամլո ծառայությունից: Հուրի Գեբեշյանն առաջին կին մարմնամարզիկն է, որ Հայաստանը ներկայացնելու է Օլիմպիական խաղերում: