image

Հայաստանի ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Շնորհավորանքը

Հայաստանի ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Շնորհավորանքը

Եվրոպայի հայերի համագումարը շնորհավորում է հայրենի ժողովրդին եւ հեղափոխությունը առաջնորդող ուժին՝ ակնկալելով, որ հերթականությամբ կիրականացվեն ժողովրդի արդարացի սպասումներն ու երազանքները:

 

Սփյուռքը նույնպես մեծ անձկությամբ հետեւում էր ընտրությունների ամբողջ ընթացքին եւ ճնշող մեծամասնությունը  խանդավառությամբ եւ գոհունակությամբ  ընդունեց ՀՀ պատմության մեջ ամենաժողովրդական ու ազատ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

 

Կարեւորը այն է, որ այսօր նոր էջ է բացվում հայության կյանքում եւ հնարավորություն՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք համատեղ գործակցությանը հաղորդելու նոր շունչ, նոր բովանդակություն եւ երանգ՝ ի խնդիր ինքնիշխան եւ արդար հայրենիքի կառուցման եւ համակողմանի զարգացման, ի խնդիր ժողովրդի բարեկեցության եւ համազգային իղձերի ու պահանջների իրականացման:

 

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման: