ԵՊՀ-ում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ ընտրվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Նիստի օրակարգում երկու հարց է ներառված՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը:
Քվեարկության արդյունքում 21 կողմ ձայնով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը, իսկ մյուս թեկնածուի` Վահեն Հովհաննիսյանի օգտին կողմ քվեարկեց 11 անդամ: