Աշխարհահռչակ օպերային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Աննա Նետրեբկոն երեկ ամուսնացել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի հետ: Այդ մասին Թվիթերում հայտնում է երգչուհու մամլո ծառայությունը` հրապարակելով լուսանկարներ` դեկտեմբերի 29-ին կայացած աստղային զույգի հարսանեկան արարողությունից: Մինչ այդ, Աննա Նետրեբկոն և ադրբեջանցի երգիչն ապրում էին միասին, իսկ տարեվերջին որոշել են օրինականացնել իրենց միությունը:
Երգչուհու մամլո ծառայությունը նաև հայտնում է, որ հարսանիքին հրավիրված է եղել 200 հայտնի մարդ:
Արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում, ուր ապրում է երգչուհին: 2013 թվականին Նետրեբկոն, վեց վեց տարվա համատեղ կյանքից հետո, բաժանվել է ուրուգվայցի բարիտոն Էրվին Շրոտից: Նրանք ունեն մեկ որդի:

Աննա Նետրեբկոն և Յուսիֆ Էյվազովը

Երգչուհին` նախկին ամուսնու հետ