image
Հրատապ լուրեր:

Աշխարհահռչակ երգչուհին ամուսնացել է ադրբեջանցի երգչի հետ

Աշխարհահռչակ երգչուհին ամուսնացել է ադրբեջանցի երգչի հետ

Աշխարհահռչակ  օպերային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Աննա Նետրեբկոն երեկ ամուսնացել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի հետ: Այդ մասին Թվիթերում հայտնում է երգչուհու մամլո ծառայությունը` հրապարակելով լուսանկարներ` դեկտեմբերի 29-ին կայացած աստղային զույգի հարսանեկան արարողությունից:  Մինչ այդ, Աննա Նետրեբկոն և ադրբեջանցի երգիչն ապրում էին միասին, իսկ տարեվերջին որոշել են օրինականացնել իրենց միությունը:

Երգչուհու մամլո ծառայությունը նաև հայտնում է, որ հարսանիքին հրավիրված է եղել 200 հայտնի մարդ: 

 Արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում, ուր ապրում է երգչուհին: 2013 թվականին Նետրեբկոն, վեց  վեց տարվա  համատեղ կյանքից հետո, բաժանվել է ուրուգվայցի բարիտոն Էրվին Շրոտից: Նրանք ունեն մեկ որդի: 




Աննա Նետրեբկոն և Յուսիֆ Էյվազովը 

 

 


 

Երգչուհին`  նախկին ամուսնու հետ