image

Արմենպրեսը թողարկում է արաբերեն հավելված

Արմենպրեսը թողարկում է  արաբերեն հավելված

Արմենպրես լրատվական գործակալությունը հայերենից, ռուսերենից եւ անգլերենից բացի հոկտեմբերին սկսել է թողարկել նաեւ   արաբերեն հավելված: Ինչպես «Արեւելք»ին տեղեկացրեց Արմենպրես-արաբերենի  խմբագիրը,  այն ուղղված է լինելու աշխարհի մոտ  500.000 արաբախոս լսարանին, որին Հայաստանից կարեւորագույն լուրերը արաբերենով հասանելի են դառնալու հայկական  լրատվական գործակալության նոր հավելվածի միջոցով:

Արմենպրեսը հայկական ամենահին լրատվական գործակալությունն է: Հիմնվել է 1918-ին` Հայաստանի առաջին հանրապետության ազգային խորհրդի որոշմամբ: