image

Արինա Թէքէեան Մտադիր է Յառաջիկայ Մայիսին Երեւան Այցելել

Արինա Թէքէեան    Մտադիր է  Յառաջիկայ Մայիսին  Երեւան Այցելել

Անցնող  դեկտեմբերին Իզմիրի   մօտ  փրկուած Արինա  մտադիր է  յառաջիկայ մայիսին Հայաստան գալ: Այս մասին «Արեւելք»  տեղեկութիւն ստացաւ     Արինայի    ազգականներէն: Մեր  տուելաներով  Արինա  ներկայիս  կը բնակի   Գերմանիա    հաստատուած իր մօրաքրոջ     մօտ ՝ Միւնիխ քաղաքին մէջ:  19-ամեայ  հայուհին       ծրագիր ունի յառաջիկային  գերմաներէն լեզուն  սորվելէ ետք համալսարան ընդունուիլ:  Յիշեցնենք, որ Արինայի  ընտանիքը թրքական ջուրերէն  յունական եզերք տանող  լաստանաւը ընկղմած էր եւ    պատճառ դարձած, որ  անոր վրայ   եղողները   անյետանան: Անոնց շարքին  էին  նաեւ Արինայի մայրը,  մեծ մայրը  հայրն ու  տասը տարեկան    եղբայրը՝  Վահան: Քանի մը օր ետք      ապահովական մարմիններ  յայտնաբերած էին     դիակներ, որոնց  մէջ  էր     Արինայի հօր  ՝ Յովհաննէս  Թէքէեանի    դին: Պոլսոյ  Պատրիարքական ընդհանուր տեղապահ ՝ Տ.  Արամ  Արք. Աթէշեանի կարգադրութեամբ    հանգուցեալի     յուղակաւորութիւնն ու թաղումըը    կը   կատարուէին  Իզմիրի մէջ, որմէ  ետք  հանգուցեալին մարմինը  կ'ամփոփուէր Իզմիրի հայ Կաթողիկէ   գերեզմանատան մէջ:  Հակառակ կլիմայական ծանր պայմաններուն՝  Արինա  երկար   հատուած  մը լողալէ ետք   յաջողած էր     հասնիլ Իզմիրի ափ:  Նշենք, որ  Արինա  Երեւան  պիտի գայ միանալու  իր    քրոջ՝    Սէրլիին:

(Լուսանկարին մէջ    Սէրլի եւ  Արինա Թէքէեան  քոյրեր):