image

Արցախը մարդու իրավունքների նոր պաշտպան ունի

Արցախը մարդու իրավունքների նոր պաշտպան ունի

Արտակ Բեգլարեան ընտրուած է Արցախի մարդու իրաւունքներու պաշտպան։ Այս մասին յայտնած է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անոյշ Ղաւալեանը:

Արտակ Բեգլարեան պիտի փոխարինէ Ռուբէն Մելիքեանը, որն այդ պաշտօնը կը զբաղեցնէր 2016-էն մինչեւ 2018-ի Սեպտեմբերը:

Արտակ Բեգլարեան ծնած է 1988-ին, Ստեփանակերտ:

Ան 2013-2017 թուականներուն զբաղեցուցած է Արցախի վարչապետի մամուլի քարտուղարի պաշտօնը:

2017-ի Նոյեմբեր 1-էն նշանակուած է պետական նախարարի խորհրդական:

 2018-ի Փետրուար 1-էն կը ղեկավարէր Արցախի ՄԻՊ աշխատակազմի բաժանմունքը: