Հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 15-19-ը Հայաստան կայցելի իտալահայ արձակագիր Անտոնիա Արսլանը: Տիկին Արսլանը Հայաստան կժամանի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Մշո գիրքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսի առթիվ:
Շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանում»:
Հայոց Ցեղասպանությանը նվիրված վիպերգությունը ներկայացնում է ոչ միայն տարագիր գերդաստանների, այլև «Մշո ճառընտիրի» պատմությունը: Վեպի իտալերենից հայերեն թարգմանությունը կատարել է բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի «Կա Ֆոսկարի» համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, որը նաեւ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» եռագրության հայերեն թարգմանության հեղինակն է:
Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը:
Հայկական արմատներով իտալացի գրող, գիտնական Անտոնիա Արսլանը ծնվել է Պադովայում։ Հնագիտություն ուսումնասիրելուց հետո, նա դարձել էՊադովայի համալսարանի ժամանակակից և արդի իտալական գրականությանպրոֆեսոր և հրատարակել բազմաթիվ նորարական ուսումնասիրություններ, մասնավորապես 19-րդ և 20-րդ դարերի իտալացի հանրաճանաչ կին գրողների ստեղծագործությունների վերաբերյալ։