44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունեցել: Այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծնվել է նրանց որդին՝ 44֊օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրը: Մոր խոսքերով նորածինը շատ նման է Գարիկի փոքրությանը: Սա հատուկ իրադարձություն է ոչ միայն բժշկական կենտրոնում, այլեւ՝ ողջ հանրապետությունում, քանի որ Գեւորգ ու Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկանում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ: Նրանք դիմել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկ Աննա Խաչատրյանին, որի օգնությամբ էլ իրականացել է նրանց երազանքը: Փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած փոքրիկին անվանակոչել են եղբոր անունով: Հայրը ցանկացել է այլ անուն տալ որդուն, բայց մայրը պնդել է՝ թող իրենց Գարիկը կրկին տանը լինի:
Ամուսինները հուզմունքը չեն կարողանում թաքցնել: Ծնվել է առողջ բալիկ՝ 3,450 կգ․ քաշով եւ 51սմ հասակով: