Զօրավար Կրիկորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշած են չերկարացնել, կը զօրացրեն, կը պատժեն ու մեկուսացնեն: Այս մասին իր դիմատետրի էջին գրած է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինեանը:
«Զօրավար Կրիկորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զօրացրում են, պատժում են ու մեկուսացնում:
Պատժում են ատրպէյճանական ազդեցութեան գործակալի հրաժարականը պահանջելու համար, Տաւուշի մարզից թշնամուն Հայկական տարածքներ յանձնելու հրամանը չկատարելու համար:
Եթէ մինչ օրս Տաւուշի մարզում չէք հանդիպում «բարի գալուստ Ատրպէյճան» ցուցանակին եւ ճանապարհին չէք տեսնում ատրպէյճանական զինուորներին, ապա դրա համար պարտական էք այս տաղանդաւոր զինուորական եւ իսկական Հայ մարդուն:
Ինչ ասեմ, վայելէք ձեր ընտրութիւնն ու ատրպէյճանական պողպատը …»։