Ռուսական զօրքերը Ղարաբաղի մէջ պիտի ըլլան մինչեւ այն պահը, երբ այդ քաղաքականապէս նպատակայարմար կ'ըլլայ Ռուսիոյ Դաշնութեան համար եւ, հնարաւոր է, մնայ Պաքուի հետ փոխյարաբերութիւններու իմաստով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցի ժամանակ քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը։
«Եթէ Ադրբեջանը կարողանայ ընդհատել նրանց մնալը 2024 թուականին, ապա դա կ'անի մեծ հաճոյքով։ Եթէ նա նրան չյաջողուի 2025 թուականին, ապա դա կ'անի աւելի ուշ։ Ամէն ինչ կախուած է այն քաղաքական իրավիճակից, ռազմաքաղաքական իրականութիւնից, որը կը ստեղծուի ուքրաինական հակամարտութեան շուրջ։
Կարելի է պատկերացնել սցենարներ, որոնց դէպքում Ռուսաստանը չի կարողանայ եւ չի ցանկանայ անել այն, ինչ անում է, եւ կը հեռանայ։ Այս պահին ոչ, բայց տեսականօրէն կարելի է պատկերացնել։ Առաջիկայ ամիսներին, եթէ ոչ տարիներին, անհնար է մտնել որեւէ այլ երկրի ուղեծիր։ Բացառութիւն է կազմում Թուրքիան, բայց դժուար թէ դա շատ դուր գայ Հայաստանին»,- նկատած է քաղաքագէտը։
Անոր խօսքով, Ատրպէյճանն ակնյայտօրէն կը շտապէ։
«Թուում է, թէ ինչու նա պէտք է շտապի: Ի վերջոյ, Լեռնային Ղարաբաղը շրջափակուած է, պարագծի երկայնքով մօտ 2000 ռուս զինծառայող կայ, նրանց շուրջը մօտ 50 հազար ադրբեջանցի զինուոր է կանգնած։ Պատկերացնելը, թէ ռուսական զօրքերը կը գրոհեն Բաքուն Դաղստանից, լուրջ չէ։ Սա ակնյայտ է նաեւ Ալիեւի համար, ուստի նա ստուգում է կարմիր գծերը։ Բայց Ալիեւը պատերազմ սկսելու քաղաքական խոչընդոտ ունի, որը կայանում է նրանում, որ եթէ նա պատերազմի ԼՂՀ-ի հետ, ստիպուած կը լինի սպանել ոչ միայն հայերին, այլեւ ռուսներին։ Այդ ժամանակ Ռուսաստանը ուզի, թէ չուզի, ստիպուած կը լինի արձագանգել։
Սա այն չէ, ինչ Ալիեւն է ուզում»,- աւելցուցած է Իսկանդարեանը։
Նիւթը՝ NEWS.am-էն