image

Ըստ Սերժ Սարգսեանի պէտք է դիմադրել քաղաքացիական պատերազմի ցանկացած փորձի

Ըստ Սերժ Սարգսեանի պէտք է դիմադրել քաղաքացիական պատերազմի ցանկացած փորձի

Հ երրորդ նախագահ Սերժ Սարգսեան քարոզարշաւի ժամանակ հանդիպման ընթացքին անդարադառնալով Փաշինեանի հռետորաբանութեան ըսած է, որ «այդ չմարդը» բացայայտ կ'ըսէ, որ եթէ ինքը ձայներու 60 տոկոսը չստանայ, ապա խնդիրներ պիտի առաջանէ երկրին մէջ: 

«Հիմա ինքն ինչ ուզում, անում է: Տեսնո՞ւմ էք, չէ՞, ձեռքին ինչ է: Երեւի ուզում է ինչ-որ մի անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանայ ինչ է: Էդ ո՞ւմ համար է նախատեսում:

Հիմա ամէն ինչ տեսանք, տեսանք պարտութիւն, տեսանք հազարաւոր երիտասարդների մահ, տակն ի՞նչ է մնացել, տակը մնացել է մի հատ քաղաքացիական պատերազմ: Երեւի մնացել է էդ մէկը, դա էլ թող ցոյց տայ, որպէսզի ընդհանրապէս մեր արժանապատուութիւնը հասնի զրոյի: Բայց մենք պատրաստ պէտք է լինենք դրան դիմակայելու: Ես հանդիպումներից մէկի ժամանակ ասել եմ, որ մենք իր պողպատեայ յեղափոխութեանը պէտք է դէմ տանք աւելի կարծր նիւթից պատրաստուած վահան, ձեռքներիս էլ դագանակ ունենանք, որպէսզի ով որ մուրճը ձեռքին գայ, դագանակով գլխին տանք, ուրիշ ձեւ չկայ, ի՞նչ անենք»,-ըսած է ան: