image

Ըստ Monument Watch-ի Ատրպէյճան աւերած է Հադրութի Մոխրենես գիւղը

Ըստ  Monument Watch-ի  Ատրպէյճան  աւերած է  Հադրութի   Մոխրենես  գիւղը

Հիմնուելով արբանեակային լուսանկարներու ներկայացուցած փաստերուն վրայ՝ Ատրպէյճան քանդած է Հոկտեմբեր 2020ին Ատրպէյճանի վերահսկողութեան տակ անցած Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գիւղը: Աւերուած է գիւղի տուներուն մեծամասնութիւնը դպրոցը եւ մանկապարտէզը: Այս մասին կ՛ահազանգէ monumentwatch.org-ը, որուն այս առիթով հրապարակած յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.

«Դեռեւս 2022 թուականին Ադրբեջանն աւերել էր գիւղի Սուրբ Սարգիս  Ադրբեջանը ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին: Մոխրենես գիւղը եւ շրջակայքը հարուստ են յուշարձաններով: Մոխրենես գիւղի տարածքում հաշուառուած են աւելի քան 20 յուշարձաններ, գիւղի մօտ է գտնւում յայտնի ‹‹Օխտը դռնի›› վանքը: Ոչնչացման  գործողութիւնների հետեւանքով ուղղակի վտանգի տակ են յայտնւում գիւղի շրջակայքում գտնուող յուշարձանները:

«2021 թուականից սկսած օկուպացուած (գրաւուած) Արցախում ադրբեջանական կողմի իրականացուող մեծածաւալ ճանապարհաշինարարական, ենթակառուցուածքային աշխատանքների հետեւանքով Արցախի բազմաթիւ գիւղերում կատարւում էին մեծածաւալ աւերումներ: Ռիսկային (վտանգուած) գօտում են յատկապէս Հադրութի շրջանի գիւղերը եւ դրանց յարակից տարածքները, ինչը պայմանաւորուած էր Շուշի տանող երկու նոր ճանապարհների, դրանց սպասարկող ենթակառուցուածքների կառուցմամբ, երբ աւերւում էին հսկայական տարածքներ ճանապարհների անցկացման, ինչպէս նաեւ շինտեխնիկայի (շինարարութեան կազմածներու), սպասարկող անձնակազմի, շինարարական նիւթերի եւ թափօնների կուտակման համար: Յաճախ տարաբնոյթ ինժեներական (ճարտարագիտական) հարցերը լուծւում էին ի հաշիւ հայկական գիւղերի կամ դրանց տների աւերման ադրբեջանական-ճանապարհները-եւ-վտանգ: Մոխրենես գիւղի աւերումը թերեւս հէնց այս միտումնաւոր գործողութիւնների հետեւանքն է:

 

«Մեր արձագանգը

«Մոխրանես գիւղի ենթակառուցուածնքների եւ մշակութային յուշարձանների ոչնչացումը փորձելով դիտարկել մշակութային ժառանգութեան լայն հայեցակարգի շրջանակներում, պէտք է նշենք, որ այս դէպքում յարձակման են ենթարկուել թէ՛ նիւթական կառոյցները, եւ  թէ ոչ նիւթական ժառանգութիւնը, այդ թւում աւանդոյթները, պատմութիւնները, մարդկանց կենցաղավարման մշակոյթը: Եւրոպայի Խորհրդի կողմից ընդունուած մշակութային ժառանգութեան 21րդ դարի ռազմավարութեան փաստաթղթում ժառանգութիւնը սահմանւում է հետեւեալ կերպ.

«Մշակութային ժառանգութիւնը ընդգրկելով նիւթական եւ ոչ նիւթական հարթութիւնը, հմտութիւնները, «իմանալ-ինչպէս»ը, պատկերացումները, վերաբերմունքն ու այլ տարրեր, անքակտելիօրէն կապուած է դրա համատեքստի եւ այն բնական ու մշակութային միջավայրի հետ, որտեղ այն ձեւաւորուել է (Recommendation of the Committee of Ministers to member States on the European Cultural Heritage Strategy for the 21st century, (Adopted by the Committee of Ministers on 22 February 2017 at the 1278th meeting of the Ministers’ Deputies),p․ 3): Ուստի, Արցախի մշակութային ժառանգութեան ցանկացած ոչնչացում ոչ միայն տուեալ արժէքի ֆիզիքական կորուստին է յանգում, այլեւ վնասում է ` ինքնութեանը, խաթարում բնական միջավայրը եւ էապէս վնասում արցախահայերի  մշակոյթի իրաւունքը:  Արցախի ժողովրդին` իր բնիկ տարածքից բռնի հեռացնելը, իր իսկ ժառանգութեան հետ հաղորդակցուելու, իր համայնքի  մշակութային կեանքում ներդրում ունենալու, ժառանգութիւնը կենսունակ պահելու եւ այն սերունդներին փոխանցելու  հնարաւորութեան չէզոքացումը  կամ բռնի տեղահանութեամբ կասեցումը էական խոչընդոտ է ինքնութեան պահպանութեան համար եւ վերստեղծման համար:

«Գիւղի ոչնչացումը  Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ եւ բռնազաւթման ողջ  ընթացքում համակցուած յանցագործութիւնների շարք է` խախտելով թէ՛ պատերազմի ժամանակ ժառանգութեան պահպանութեան միջազգային նորմերն ու  ԵՈՒՆԵՍԿՕի կողմից հաստատուած իսկութեան եւ ամբողջականութեան սկզբունքները, այլեւ Արդարադատութեան միջազգային դատարանի  որոշումները: Գիւղին հասցուած վնասը համաձայն  «Զինուած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայի (վեհաժողովի) 4րդ յօդուածի եւ լրացուցիչ` 1999 թ. ընդունուած Երկրորդ արձանագրութեան 15րդ յօդուածի Ա. կէտի, «լուրջ խախտում» է, որը` որպէս ռազմական յանցագործութիւն, կարող է հետապնդուել միջազգային դատարաններում։