«Հրապարակ» թերթը կը գրէ.
«Շուրջ երկու ամիս Ֆրանսայի հրապարակում հիմնաւորուած խորհրդարանական ընդդիմութիւնը վրանները հաւաքելուց յետոյ պայքարի նոր մարտավարութիւն է ընտրել` շարունակելու են իշխանութեան դէմ պայքարը փողոցում, առնուազն մինչեւ Օգոստոսի 2-ը: Այդ օրը լրանում է վարչապետի պաշտօնում Փաշինեանի նշանակման մէկ տարին, որից յետոյ ընդդիմութիւնը հնարաւորութիւն է ստանում վարչապետին անվստահութիւն յայտնելու գործընթաց սկսել: Մինչեւ մէկ տարին օրէնսդրութիւնը թոյլ չի տալիս անվստահութեան գործընթաց: Այսինքն` Օգոստոսի 2-ից յետոյ ընդդիմութեան պայքարը, ըստ ամենայնի, փողոցից կը տեղափոխուի խորհրդարան:
Մեզ ասացին, որ ընդդիմութիւնը մտադիր է բանակցել տարբեր քաղաքական ուժերի, այդ թւում` ՔՊ-ականների հետ, իմփիչմենթը գլուխ բերելու համար: Խորհրդարանում այն իրականացնելու համար ընդդիմութեանը մօտ 25 ձայն է պակասում, իսկ ՔՊ-ում կայ Նիկոլ Փաշինեանից դժգոհ զանգուած, որը չի բացայայտւում, որովհետեւ վախենում են Փաշինեանի պատժիչ միջոցներից: Սակայն մինչ այս մասսան կը յաղթահարի իր վախը, մտավախութիւն կայ, որ մինչեւ Սեպտեմբեր Փաշինեանը կը ստորագրի Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագիրը: Իսկ մինչեւ Օգոստոսի 2-ը շարժումը որոշել է գործունէութիւն ծաւալել նաեւ մարզերում»: