image

Ըստ Արցախի նախագահին. «Փորձում են Արցախի հարցի վրայ կափարիչ դնել ու փակել այն...»

Ըստ Արցախի նախագահին. «Փորձում են  Արցախի  հարցի վրայ  կափարիչ  դնել ու փակել այն...»

Ըստ Հակափտածութեան կոմիտէի ծանուցագրին, նշուած էր, որ ստացած են իմ՝ 2023-ի նոյեմբերի սկիզբը ՀՀ դատախազին ուղղուած գրութիւնը, որով տուած եմ այն հաղորդագրութիւնները, ըստ որու Արցախի որոշ պաշտօնեաներու կողմէ ֆինանսական խախտումներ թոյլ տրուած են, ընդունին որպէս յանցագործութեան մասին հաղրոդում։

Այս մասին լրագրողներու հետ զրոյցին ըսած է Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը։

«Այդ փաստերի ուսումնասիրութեան արդիւնքում իրենց կողմից յարուցուել է քրէական վարոյթ ու այդ շրջանակներում ինձ հրաւիրել են որպէս վկայ։ Անուններ չեմ ուզում այս պահին նշել, վարոյթ իրականացնող մարմինը աւելի ճիշդ կը պարզաբանի այդ հարցը։ Մեզ համար կարեւոր է ստանալ այդ հարցերի պատասխանները ու եթէ կան մեղաւորներ, անպայման պէտք է պատժուեն»,-ըսած է ան։

Անդրադառնալով իր թիկնազօրի աշխատակիցը՝ թմրանիւթ պահելու ու իրացնելու կասկածանքով ձերբակալելուն, Շահրամանեանն ըսած է․

«Ես կը խնդրէի ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիէլեանի ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է։ Մենք բոլորս ականատես ենք եղել դրան: Մեծ հարցեր է առաջացնում նաեւ այդ ձերբակալութեան օրինաչափութիւնը:

20 հոգով դիմակաւորուած քաղաքի կեդրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել իրեն՝ նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թւում է՝ դրանք մեծ հարցեր են առաջացնում եւ առաջիկայում մենք կը ստանանք դրանց պատասխանները:

Այս ամէնը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամէնը, ինչը կապ ունի Արցախի հետ, կափարիչ դնել դրա վրայ եւ փակել այդ հարցը: Բայց ինձ թւում է, որ պէտք չի գնալ այդ ճանապարհով, պէտք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար: Իմ կարծիքով, մինչեւ այդ հարցը չստանայ արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վէրքը, որը միշտ արնահոսելու է»,- ընդգծած է Շահրամանեանը: